ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը. ԼՀ-ի առաջարկը

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը. ԼՀ-ի առաջարկը

ԱԺ-ն քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը:

Նշենք, որ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ոչ թե գործադիր իշխանության ղեկավարը նշանակի, այլ ընտրի խորհրդարանը:

Այս առնչությամբ Մարուքյանն աել է. ՛՛Մենք ուզում ենք գրավոր առաջարկ ներկայացնել, որ ինչպես օմբուդսմենին ենք ընտրում, գլխավոր դատախազին, Կենտրոնական բանկի նախագահին, այդ նույն ձևով ընտրվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը: Դա հավելյալ լեգիտիմություն կտա՛՛:

Առաջարկին ի պատասխան՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է. ՛՛Շատ եմ ցավում, որ այն մեծ առաջընթացը, որը մեր կողմից արձանագրվել է, անտեսվում է: Խոսքը մրցութային խորհրդի ձևավորման մասին է, որում ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը մեծամասնություն չունեն, և հենց դա է երաշխիքը, որ քաղաքական մեծամասնությունը չի նշանակի իր ցանկալի անձին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Փոխարենը դուք առաջարկում եք մի բան, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը՛՛:

Բադասյանի կարծիքով՝ մրցութային հանձնաժողովի կոնցեպտն ամենաճիշտ մոդելն է, որը բացառում է քաղաքական իշխանության ներգործությունը պաշտոնի նշանակմանը:

 

  • Կիսվել: