ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱԿ խոսնակը Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ տված գնահատականը

ՀԱԿ խոսնակը Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ տված գնահատականը

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին:

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»»,- գրել է Մուսինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ հողերն արդեն պետք է տա:

«Նրա պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է»,-ասել էր Փաշինյանը:

  • Կիսվել: