Հաջորդ տարվա պետբյուջեից ԱԺ աշխատակազմին կհատկացվի ավելի քան 6 մլրդ դրամ
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին 2021-ի պետբյուջեից կհատկացվի 6 մլրդ 98 մլն դրամ, որոշ ուղղություններով կատարվել են կրճատումներ: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ընթացքում
«ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառումների մասով կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ»,- ասաց Սիրականյանը:
2021-ին շենքային պայմանների բարելավման համար նախատեսված է միջոցառում, որի գումարը կազմում է 53.8 մլն դրամ, իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման միջոցառման համար՝ 38.9 մլն դրամ:
Խորհրդարանական լսումների թիվը վերանայվել է՝ 9-ից դառնալով 12, իսկ բրիֆինգների թիվը 13-ից դարձել է 17:


