հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պարգևատրումների համար 18 մլրդ 800 մլն դրամի չափով գումար է հատկացված

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պարգևատրումների համար 18 մլրդ 800 մլն դրամի չափով գումար է հատկացված

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պարգևատրումների համար 18 մլրդ 800 մլն դրամի չափով գումար է հատկացված։ Այս հատկացումը այս տարվա ցուցանիշը 21 տոկոսով գերազանցում է։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին՝ կառավարությունը մտադի՞ր է վերանայել դա, թե պահպանվելու է պարգևատրումների ֆոնդը։

«Պարգևատրումների հետ կապված բազմիցս ենք այս հարցին անդրադարձել։ Անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք ըստ էութան որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել այս լուծումը այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել  ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի ճիշտ լուծումը։ Մինչ այդ սա ժամանակավոր լուծում է։ Փոփոխությունը՝ առաջ կամ հետ, դրական կամ բացասական, պայմանավորված է դրա տակ ընկած գործոնների փոփոխությամբ»,- ասաց Ջանջուղազյանը։

Նա նշեց՝ պարգևատրումների ֆոնդը նվազեցնելու որոշում չկա, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, առայժմ որևէ ծախսի նվազեցման կամ փոփոխության մասին խոսելը ժամանակավրեպ է։

  • Կիսվել: