երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա ասաց, թե  հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։

«Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մեր  պատվիրակություն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- ասաց նա։

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ. սկզբունքային պատրաստակամություն կա։

«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորությնանու փոխադարձության սկզբունքների նեքրո»,- հավելեց նա։

  • Կիսվել: