չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին

Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։

 Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նաև հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- ասել է Միշելը։

Նա նաև Ադրբեջանին կոչ է արել միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։

Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։

Շառլ Միշելը տեղեկացրել է, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը։

«ԵՄ-ն ոչ մի թաքնված օրակարգ չունի։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք Բրյուսելում հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները հուլիսին կրկին կհանդիպեն Բրյուսելում։ Եվ, ինչպես արդեն հրապարակավ հայտարարվել է, մենք նաև շատ մոտ ապագայում կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նմանատիպ հանդիպման ՝ հոկտեմբերին Գրանադայում EPC - ի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում», - եզրափակել է նա։

  • Կիսվել: