չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱԳ-ում կբացվի Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն

ՀԱԳ-ում կբացվի Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն

Մայիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։

Կներկայացվեն Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։

Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր:

Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թվականին բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։

Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից՝ Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։

  • Կիսվել: