ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ուրվագծվում է քաղաքական ուժերի դիրքավորումը

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ուրվագծվում է քաղաքական ուժերի դիրքավորումը

Աշնանը Գյումրիում սպասվում են քաղաքապետի ընտրություններ։
 
Գյումրիում հիմնական քաղաքական ուժերը արդեն կողմնորորշվել են իրենց մասնակցության և թեկնածուների հարցում։
 
Ինչպես հայտնում է Գյումրիում InfoPort.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ի թեկնածուն առաջիկա ընտրություններին կլինի ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, ով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։
 
Ի դեպ, ինչպես հայտնում են ՀՀԿ-ին մերձ շրջանակները, Գյումրիի ընտրություններին կուսակցությունը կմասմակցի միայնակ, ոչ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում։
 
Ինչ վերաբերում է իշխանություններին՝ նրանք սկզբնական շրջանում մի քանի թեկնածուի վրա էին կանգ առել, որոնցից մեկն ըմբշամարտի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էր։
 
Սակայն օրերս իշխանությունների ընտրությունը կանգ է առել Շիրակի Մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա։ Իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կդառնա Շիրակի մարզպետ, ասել է թե նա ունի իշխանությունների առհավատչյան։
 
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա, ինչպես օրերս գրել էինք, դաշինքի անունից ինքնաառաջադրվողների պակաս չկա։
 

Նրանց թվում է տարբեր ժամանակներում կուսակցություններ ու առաջնորդներ փոխած Կարապետ Պողոսյանը, ով տևական ժամանակ ծառայել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Հաջորդ ինքնառաջադրվածը` Գյումրու նախկին ջրմուղի պետ, «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի ղեկավար Հովհաննես Ասոյանի փեսան է, ով քաղաքում ավելի հայտնի է որպես Պեպսիի Կարեն կամ ավելի նեղ շրջանակներում որպես Ըբու։ Վերջինս նաև ՔՊ պատգամավոր Արսենյանի գործընկերն է, ով այսօր անհասկանալի ճանապարհներով հայտնվել է «Հայաստան» դաշինքի կազմում։

Մասնակցության և թեկնածուի հարցում, սակայն, դաշինքը վերջնական որոշում չունի։
 
 
 

  • Կիսվել: