Գյումրիում մեկնարկել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը
Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը: Դաշինքի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, քվեաթերթիկում ընտրական համարը՝ 4-ը:
Քարոզարշավի առաջին օրն էլ դաշինքի թեկնածուն հանդիպել էր արցախցիների հետ, քննարկել նրանց խնդիրները: Այսօրվա հավաքին նույնպես ներկա են արցախցիներ, այդ թվում լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը:
Գյումրիում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 15-ին, իսկ ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Ավագանու արտահերթ ընտրություններին միմյանց հետ մրցում են 9 թեկնածուներ: