չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գյումրեցու եւ փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է. Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով. Փաշինյան

Գյումրեցու եւ փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է. Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով. Փաշինյան

Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը: Այս մասին Գյումրիում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում, ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր ենք վերադարձնելու, Բրաբուս առ Բրաբուս, «Յաշիկ առ Յաշիկ»,- ասել է նա:

Անդրադառնալով Գյումրու արտահերթ ընտրություններին՝ նա նշել է, թե արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը:

«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում  հրապարակելով «Գյումրեցու եւ փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է. Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով» խորագրով տեսանյութ:

  • Կիսվել: