երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին․ Փաշինյան

Գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին․ Փաշինյան

Գյումրեցին կասի իր խոսքը ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում շանսերը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին:

«Կարծում եմ, որ գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին»,- նշեց նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև 18։00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

 

  • Կիսվել: