հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Գյուղեր, որ գնում էինք, ասում էին՝ տուն է պետք՝ ամուսնանանք, հիմա կա, ամուսնացե՛ք. Նիկոլ Փաշինյան

Գյուղեր, որ գնում էինք, ասում էին՝ տուն է պետք՝ ամուսնանանք, հիմա կա, ամուսնացե՛ք. Նիկոլ Փաշինյան

Սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը առաջացել է այնտեղից, որ գնում էինք գյուղեր, մեզ ասում էին՝ երիտասարդներն ուզում են ամուսնանալ, ոչ տուն կա, ոչ տուն կառուցելու հնարավորություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ծրագրող ամուսնացած լինելու պահանջը ինչի՞ է պետք, որովհետեւ դուք եք ասել՝ տուն է պետք, որ ամուսնանանք: Հիմա տունը կա, ամուսնացեք, ժողովուրդ ջան:

Մենք նաեւ ասել ենք, որ չենք խպահանջելու, որ միայն այդ գյուղում հաշվառվծ մարդկանց համար է ծրագիրը գործում: Մենք դեպքեր ունենք, որ այլ բնակավայրերից գնում են եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվում: Սա լավ պրոցես է: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սահմանամերձ գյուղում տներ են կառուցում հետագայում հյուրատան կամ որեւէ այլ օբյեկտի վերածելու համար, այդտեղ էլ խնդիր չենք տեսնում: Դա գյուղի համար է լավ, տնտեսական աշխուժություն կմտցնի»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշեց այս ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ենթադրում է, որ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կռուցել եւ հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի վարկի չափով վճարում է եւ մայր գումարը, եւ տոկոսները:

  • Կիսվել: