ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյուղատնտեսական կոոպերատիվների հարցը լուծվել էր դեռեւս կորոնավիրուսի համաճարակի շրջանում․ «Իմ քայլը»

Գյուղատնտեսական կոոպերատիվների հարցը լուծվել էր դեռեւս կորոնավիրուսի համաճարակի շրջանում․ «Իմ քայլը»

Գյուղատնտեսական կոոպերատիվների հարցը լուծվել էր դեռեւս կորոնավիրուսի համաճարակի շրջանում, երբ քննարկվում էին սոցիալ-տնտեսական միջոցառումները։

Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ են եղել, մասնավորապես, հարկային օրենսդրության հետ կապված։ «Կարգավորումները ձեռնտու չէին գյուղատնտեսական կոոպերացիայի ձեւավորման համար։ Բայց մենք կոնկրետ առաջարկներ ենք ստացել եւ դրանք ուղարկել ենք ֆինանսների նախարարություն։ Բայց դրանք միակ խնդիրները չեն, կա խնդիրների մի ամբողջ համալիր»,- նշեց Թունյանը եւ հավաստիացրեց, որ այս հարցով խորհրդարանում քննարկում է անցկացվելու։

  • Կիսվել: