ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյուղատնտեսական և սպառողական վարկերին պետք է ներում շնորհվի․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Գյուղատնտեսական և սպառողական վարկերին պետք է ներում շնորհվի․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

«Հանդիպումների շարքի երկրորդ հավաքը Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ էր: ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ վերջին ամիսներին շրջել են համայնքներում, զրուցել ժողովրդի հետ, գրանցել առաջնահերթ խնդիրները և դրանք ներկայացրել կուսակցության առաջնորդին:

Լսելով բոլոր հարցերը՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կանդրադառնա բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ հետևողական լինելով դրանց լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: