ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ տեղի է ունեցել քննարկում

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ տեղի է ունեցել քննարկում

Գյուղատնտեսական ակտիվ սեզոնի բացմանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպում-քննարկում են ունեցել ոլորտում գործող ֆերմերների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները: 
 
Возможно, это изображение (6 человек и в помещении)
 
Ի՞նչ անել ոլորտը զարգացնելու համար, բույսերի հիվանդությունների դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմներ կան, արդյոք դրանք ճիշտ և արդյունավե՞տ են, ինչպե՞ս աջակցել գյուղացուն ու ֆերմերին, ինչպե՞ս փոխանցել միջազգային առաջատար մեթոդներն ու փորձը, հողը նպատակային օգտագործելու հստակ պայմաններ սահմանող ինչպիսի՞ իրավական հիմքեր ստեղծել. հանդիպման նպատակը այս հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալն ու միջոցառումների համատեղ օրակարգ սահմանելն էր:
 
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
 
ՍԱՏՄ ղեկավարը խիստ կարևորել է ագրոնոմիական մասնագիտությունները՝ շեշտելով թե՛ սննդամթերքի, թե՛ պարենային անվտանգության տեսանկյունից դրանց առանցքային դերը: Նա խոսել է նաև տեսչական մարմնի կողմից ֆերմերներին և գյուղացիներին ագրոքիմիկատների և պեստիցիդների օգտագործման հետ կապված խորհրդատվություն մատուցելու պատրաստակամության մասին. «Ինչ, ինչպես, երբ… պեստիցիդների օգտագործման հարցում այս հարցերի պատասխանը շատ խնդիրներ կարող է լուծել, և հասարակական կազմակերպությունները, կարծում եմ, պետք է լուրջ արշավ սկսեն այս թեմայով՝ աջակցելով պետական կառույցներին»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
 
Հանդիպման մասնակիցները ևս ներկայացրել են իրենց մտահոգությունները, և, ակտիվ քննարկումների արդյունքում, որոշվել է ստեղծել բոլոր կողմերը ներկայացնող հանձնաժողով: Այն վեր կհանի, կուսումնասիրի ոլորտի հրատապ խնդիրները և, հնարավորինս օպերատիվորեն, կառաջարկի դրանց լուծման արդյունավետ եղանակներ՝ հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների առաջիկա մեկնարկը:
 

  • Կիսվել: