կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Գուտերեշը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի անմիջական երկխոսության վերսկսումը

Գուտերեշը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի անմիջական երկխոսության վերսկսումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո երկու երկրները կշարունակեն երկխոսությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր քարտուղարի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար՛՛:

 

  • Կիսվել: