ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գուտերեշն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին

Գուտերեշն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։

Այս առնչությամբ Գուտերեշի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի՛՛:

Գուտերեշը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների պատճառով այժմ ավելի դժվար է կարգավորել մյուս կարևոր ճգնաժամերը։

  • Կիսվել: