շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գումարը կա, նախագիծը կա, բայց մասնագետներ չկան․ Վարչապետ

Գումարը կա, նախագիծը կա, բայց մասնագետներ չկան․ Վարչապետ

«Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և կառուցելու»։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նկատեց՝  այստեղ ևս բախվելու ենք իրավիճակի, որ գումարը կա, նախագիծը կա, բայց մասնագետներ չկան․ «Արդեն իսկ ուշացել ենք, բայց լավ է ուշ քան երբեք։ Ես հանձնարարական եմ տվել, տիկին Անդրեասյան, որ ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքները սահմանելիս պետք է հատուկ նկատի ունենանք միջուկային անվտանգության ոլորտը։ Մենք նախագիծ ունենք իրականացնելու և դրա մասն է մասնագետների վերապատրաստումը»։

Այս համատեքստում վարչապետը արձանագրեց, որ ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ չեն առնչվում խնդրի՝ ընդ որում թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտում։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանն էլ քննարկման ընթացքում ներկայացրեց Կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, նախատեսվում է միջուկային անվտանգության  կարգավորման կոմիտեի միջուկային վարչության, ճառագայթային անվտանգության և տեխնիկական բաժնի մասնագետներին քաղաքացիական ծառայության կազմից դարձնել քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետներ։ Ըստ նրա՝ տարիներ շարունակ անհնարին է եղել համալրել կոմիտեի թափուր հաստիքները։  2021-2023 թվականին իրականացրել են 55 մրցույթ քաղաքացիական ծառայության համար, որից 21-ը ընդհանրապես չի կայացել հարկատուների բացակայության, կամ մասնակիցների անհամապատասխանելիության հտևանքով։

  • Կիսվել: