ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ մենք քաղաքականացնում ենք այդ պաշտոնը. Սեյրան Օհանյան

ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ մենք քաղաքականացնում ենք այդ պաշտոնը. Սեյրան Օհանյան

Իշխանություններն այսօր գործող «Պաշտպանության մասին» օրենքին լիարժեք չեն տիրապետում եւ չեն հասկացել, որ 2008-ին, երբ օրենքը փոխվեց, ինչ նշանակություն ուներ դա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրպարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է եղել. «Բացի Վաղարշակ Հարությունյանից, մնացած բոլոր նախարարները քաղաքացիական անձնավորություն ենք եղել: Այսինքն լինելով քաղաքական թիմի անդամ նշանակվել ենք նախարար: 2008-ին պաշտպանության նախարարի ԳՇ պետի պաշտոնները հստակ առանձնացվեցին: Նախարարը պատասխանատու էր պաշտպանական քաղաքականությանը, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության եւ ԶՈՒ  համակողմանի ապահոման հարցերում: ԶՈՒ ԳՇ պետը ՊՆ-ի ենթակայությամբ առանձնացված մարմնի ղեկավար դարձավ, որը պատասխանատու է ԶՈՒ զորային կառույցի, այսինքն մարտական ստորաբաժանումների, մարտական խնդիրների իրականացման հարցերում: 2008-ին ԳՇ-ի վրայից հանվեց նաեւ ԶՈՒ մատակարարումների խնդիրները: Այսինքն ԳՇ պետից ստանալով պատվեր համապատասխան դեպարտամենտը մրցույթ էր կազմակերպում, գնումներ կազմակերպում եւ ապահովում մատակարարումները»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ մենք քզաղաքականացնում ենք այդ պաշտոնը. «Իրենց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով իրենք ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին: Չեն հասկանում, որ այսօրվա օրենքով էլ այդ ուղղահայացը գոյություն ունի: Այս փոփոխություններով հավասարություն է դրվում նաեւ պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջեւ: Առաջինը տեղակալ, որը կարող է անփորձ լինել, եւ ԳՇ պետը: Երբ նախպարարը բացակայում է, այդ քաղաքական տեղակալն է նախարարի պարտականությունները իրականացնելու: Այսինքն անփորձը լինելու ղեկավար ԳՇ պետի նկատմամբ: Ամենավտանգվորը, որ ԶՈՒ ղեկավար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է ոչ մի փորձառություն չունենալ: Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ դարձնեին զինվորական»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իշխանությունն իր անփորձությունը փորձում է այս փոփոխությամբ լրացնել՝ չհասկանալով, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին եւ ԳՇ-ն նյութատեխնիկական ապահովմամբ չի զբաղվում:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է, որ ԳՇ պետը այսուհետ պետք է լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

  • Կիսվել: