շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Գրիգորյանը Հունաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

Գրիգորյանը Հունաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

Հոկտեմբերի 29-ին Մալթայում հանդիպել եմ Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

՛՛Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք կատարել նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: