ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնայինկանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենիհետ: Այս մասին հաղորդում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային եւ ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը:

Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից եւ շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում Ա.Գրիգորյանը կարեւորել է ԵՄքաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից եւ շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:

 

  • Կիսվել: