երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գրիգորյանն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականն ընդգծել են միջազգային հանրության քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում

Գրիգորյանն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականն ընդգծել են միջազգային հանրության քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում

Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:

 

  • Կիսվել: