ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրը

Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրը

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

 

  • Կիսվել: