շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գրիգորյանն ու ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը քննարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը

Գրիգորյանն ու ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը քննարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին:
 
Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին:
 
Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներքո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ենթակառուցվածքների արդիականացման հեռանկարների շուրջ:

  • Կիսվել: