չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ. Փաշինյան

Գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ. Փաշինյան

Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին:

«Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ: 

Փորձ է արվում այս պնդումների միջոցով վնասել Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը: Սա շատ կարեւոր առանձնահատկություն է, որը գիտեք, շատ մեծ չափով աճում է ամբողջ աշխարհում:

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը. եկեք հետ գնանք 2018-ի մայիս: Այդ ժամանակ հեղափոխություն էր տեղի ունեցել, բայց ինչպես հիշում եք, ՀՀ նոր կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից չպահանջեց, ոչ թե այն պատճառով, որ սիրում էր կամ չէր սիրում Հրայր Թովմասյանին, այլ որովհետեւ մենք որոշել էինք, որ հարցերին պետք է  մոտենանք ինստիտուցիոնալ իրավական կտրվածքով: Որ եթե կա որեւէ պաշտոնյա, որ շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն մենք պետք է ոչ թե անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2018-ի հուլիսին ասաց, որ չի կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Մենք բոլորս քննադատվեցինք դրա համար, բայց մենք ասացինք, որ մեր մոտեցումը պետք է ինստիտուցիոնալ լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա Նա նշեց, որ այդ ժամանակ կար իրավաբանների եւ մարդկանց խումբ, որոնք 1-2 անգամ իրեն դիմել էին եւ ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ.

«Բայց կա նաեւ ուրիշ հանգամանք, որ իրենք ունեն տեղեկատվություն եւ իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան հնարավոր չէր լինի իրականացնել:

Եթե անկեղծ ասեմ, այս տեղեկատվությունը նախնական ինձ հետաքրքիր թվաց, բայց ես  չհանձնարարեցի դրանով զբաղվել, որովհետեւ դա 2018-ի հունիս-հուլիս ամիսներն էին: Պատկերացրեք, երկիրը երկու ամիս կառավարություն չէր ունեցել, հեղափոխություն էր եղել եւ ինչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին՝ սկսած օպերատիվ կառավարումից մինչեւ ամենատարբեր հարցեր: Հետո երբ առիթ ունեցա ավելի մանրամասն լսելու այդ մարդկանց փաստարկները, ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ:»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: