շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ եք քվեարկում, կարո՞ղ եմ ենթադրություն անել, որ դուք ուղղակի քվեարկում եք, որպեսզի չզրկվեք աշխատավարձերից. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ եք քվեարկում, կարո՞ղ եմ ենթադրություն անել, որ դուք ուղղակի քվեարկում եք, որպեսզի չզրկվեք աշխատավարձերից. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին։

«Պետք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները` այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքով՝ պատգամավորական մանդատը տրվում է ԱԺ-ում աշխատանք կատարելու համար. «Ես այսպես եմ պատկերացնում ընդհանրապես քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորների, որպեսզի պատգամավորները՝ ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերը և քվեարկեն կողմ կամ դեմ, կամ ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ: Հիմա եթե բոլոր նախագծերին՝ այդ թվում ոչ այդքան մեծ քաղաքական բեռ ունեցող նախագծերին, ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, կարո՞ղ եմ ես ենթադրություն անել, որ ընդդիմությունն իրականում ուղղակի քվեարկում է, որպեսզի չզրկվի աշխատավարձերից, երբ տեխնիկական պահանջը կատարի և արդյոք կարո՞ղ եմ ենթադրել, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրացնում: Սա քաղաքական աբսուրդ է»:

Վերջինիս արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով․

«Պարո՛ն Ռուբինյան, չգիտեմ ինչից եք նեղվել, գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ Կառավարության կողմից ԱԺ բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամեն շաբաթ փոփոխվող օրենքների նախագծեր, որոնք էական որևէ բան չեն փոխում մեր երկրում։ Դիրքորոշման առումով մի բան հստակ գիտենք՝ այս կառավարությունը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը հստակ գիտենք։ Հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է, այս կառուցվածքային փոփոխությունը վտանգավոր է, հետ ժամանակը գալու է մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քվեարկելու համար մի օր հետո զղջալու եք»։

  • Կիսվել: