չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել

Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել

Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Նշված ժամկետում նիստի իրավազորության չապահովման դեպքում խորհրդի նիստը կհամարվի չկայացած:

  • Կիսվել: