հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գործատուն իրավունք կունենա ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնողներին

Գործատուն իրավունք կունենա ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնողներին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած ՀՀ  աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարությունը լրացումներն ու փոփոխություններն  առաջարկել է՝  հաշվի առնելով երկում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված վիճակը:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ՝  եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթեր, ապա գործատուին իրավունք է տրվում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր, ինչպես նաև չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ:

10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:

Կարգավորումները չեն տարածվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Նա պարզաբանել է, որ վերոնշյալ պաշտոնները կամ ընտրովի են կամ Սահմանադրության ուժով են ընտրվում և վերադասություն չունեն:

  • Կիսվել: