ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հրայր Թովմասյանի պաշտպանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին․ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ

Հրայր Թովմասյանի պաշտպանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին․ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ

Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հանրային հեռուստաընկերության  տեսանյութը, որտեղ մանրամասն նկարագրավում է Հրայր Թովմասյանի գործունեությունը, և գրել, որ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Ըստ Մակինյանի գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չի փորձել թացնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված նյութին։

«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- գրել է Մակինյանը

  • Կիսվել: