ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործ ունենք քաղաքական գործընթացի հետ. ԲՀԿ պատգամավորները դժգոհ են դատարանի որոշումից

Գործ ունենք քաղաքական գործընթացի հետ. ԲՀԿ պատգամավորները դժգոհ են դատարանի որոշումից

Արդեն տեղեկացրել ենք, որայսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Դատարանի որոշման կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելով լրագրողների հետ զրույցում՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասաց. ՛՛Չնայած իմ բազմաթիվ գործընկերների հետ ամենօրյա քննարկումներին ու տեսակետներին, թե այս դատարանը ևս հավատարիմ կմնա այն քաղաքական ենթատեքստին, ինչը կա Գագիկ Ծառուկյանի հետ կապված այս ողջ գործընթացի մեջ, ես անհույս լավատեսներից մեկն էի: Ցավում եմ, որ նույնիսկ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից»՛՛:

Նրա խոսքով՝ այսօր ուղղակի անթույլատրելի է հասարակության մեջ բարիկադներ դնելը: Նա նշեց. ՛՛Մենք ներսում խրամատներ չպետք է ունենանք, պետք է հասկանանք, որ ունենք մեկ թշնամի՝ միացյալ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը՛՛:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ընդգծեց, որ որևէ մեկը չի կասկածում, որ Գագիկ Ծառուկանը իր կապերով տասնապատիկ անգամ ավելին կարող էր անել այս օրերին, եթե գտնվեր ազատության մեջ: 

՛՛Բարգավաճ Հայաստանից՛՛ պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց, որ իրենց համար վաղուց էր պարզ, որ քաղաքական գործընթացների հետ գործ ունեն:

  • Կիսվել: