«Գորշ գայլերին» հաջողվել է հասնել Քյոլնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի ապամոնտաժմանը
Քյոլնում անցյալ շաբաթ ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը, տեղեկացնում է գերմանական Welt հեռուստաալիքը:
Նշվում է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կարողացել է հասնել նրան, որ Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեքերն ընդունի ապամոնտաժման մասին որոշում:
Ըստ աղբյուրի՝ մի քանի տարի անց այս հուշահամալիրի փոխարեն կկառուցվի «Ռասիզմի դեմ և հանուն մարդու իրավունքների» հուշարձանը։
«Գորշ գայլերը» միշտ հետամուտ են եղել Քյոլնի՝ ցեղասպանությունը հերքող նախաձեռնության մեջ: Այժմ նրանք հասել են իրենց նպատակին»,-հայտնել է Welt-ը։