կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով, գրում է Shamshyan.com–ը:

Մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին՝ ժամը 22:00-ի սահմանում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:  

Ըստ աղբյուրի՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

  • Կիսվել: