կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: