կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծվավ իրավիճակըբ մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը․ Քերոբյան

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծվավ իրավիճակըբ մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը․ Քերոբյան

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելու ու գումար գանձելու հարցին, ասաց, որ  շատ անհանգստացած են այս պահին ստեղծված իրավիճակով և համարում են, որ այդ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը և զբոսաշրջությանը։

Նրա հավաստմամբ՝  ԱԱԾ-ն, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարություններն աշխատում են օր առաջ այս հարցերը լուծելու համար։ «Բնական է, որ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և ի վերջո վերանան»,- հավելեց Քերոբյանը։

  • Կիսվել: