հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է». Ադրբեջանի նախագահի օգնական

«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է». Ադրբեջանի նախագահի օգնական

Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից «ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից»։

«Այլ ճանապարհ չկա», - պնդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում, փոխանցում է azatutyun.am-ը:

«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

  • Կիսվել: