հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գնդակը Երևանի կողմում է. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին

Գնդակը Երևանի կողմում է. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետեւյալ հայտարարություն. ՛՛Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան՛՛։

Զախարովայի խոսքով՝ նման որոշումները համաձայնեցվում եւ ընդունվում են ՀԱՊԿ-ում եւ հաստատվում են բարձր մակարդակով։

՛՛Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երեւանի կողմում է՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: