երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնաճ եւ տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել. «Հայաստանի Հանրապետություն»

Գնաճ եւ տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն արտաքին եւ ներքին տնտեսություններից ՀՀ տնտեսության վրա կանխատեսում է գնաճային ազդեցություններ, սակայն նշում է նաեւ, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2021 թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչ են ենթադրում ԿԲ-ի այս քայլերը եւ ինչ սպասել: Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանին:

Նրա գնահատմամբ, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները դեռեւս նախաճգնաժամային մակարդակին վերադարձած չեն, ընդհակառակը, անցած տարվա համեմատ բոլոր ոլորտներում անկում է արձանագրվում: «Եվ նման իրավիճակի ֆոնին, երբ տնտեսությունը դեռ դեպրեսիոն ցիկլից դուրս չի եկել, գնալ նման կոշտ գործիքակազմի՝ ժամանակավրեպ եմ համարում: Իհարկե, ԿԲ գլխավոր խնդիրը գնաճի կարգավորումն է, եւ վերջինս հիմնականում առաջնորդվում է դրանով, բայց մյուս կողմից, եթե այդ գնաճը համաշխարհային  կայուն ազդակների արդյունք է, ապա նման քայլի գնալով մենք ընդհակառակը՝ մեր տնտեսությունն ավելի մեծ հարվածի տակ ենք դնում: Միաժամանակ, ինչպես վերջերս ականատես եղանք, դրամի փոխարժեքը եւս կտրուկ արժեզրկվեց, այնուհետ ԿԲ ինտերվենցիայի արդյունքում որոշակիորեն արժեւորվեց: Սակայն, նման քայլերը երկարաժամկետ արդյունք չեն կարող ապահովել, քանի որ ներքին տնտեսությունում առկա խնդիրները կարող են լուծվել միայն ավելի մեղմ քաղաքականության արդյունքում…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: