հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գլխավոր խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շարժման մարտավարության փոփոխություն. Սաղաթելյան

Գլխավոր խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շարժման մարտավարության փոփոխություն. Սաղաթելյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար «Դիմադրություն» շարժումը պետք է փոխի իր կառուցվածքն ու մարտավարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն խոսակցությունները, թե շարժումը դադար է վերցնում, չի համապատասխանում իրականությանը։ Շարժումն ընդլայնում ենք, ստեղծում մասնաճյուղեր Արցախում և Սփյուռքում», - հայտարարել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ մինչև ընդդիմության կողմից հանրային ակցիաների սկսելը Հայաստանից հնչում էին միայն «պարտության և հարմարվելու կոչեր», շարժումը «համախմբեց ժողովրդին և արթնացրեց լաոյին»։

«Ցավոք, սակայն, շարժման ձեռբերումներն արձանագրելու փոխարեն սկսեցին խոսել վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու մասին», - նկատել է ընդդիմադիր գործիչը։

  • Կիսվել: