չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ. Արամ Վարդևանյան

Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել՝ պատասխանելով գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին։ 

Հիշեցնենք՝ Գոռ Աբրահամյանն, անդրադառնալով Արմեն Գևորգյանի  հայտարարություններին, նշել էր , որ վերջինս անիպուլյատիվ էֆեկտով փորձում է ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։

Վարդևանյանի  հայտարարության մեջ ասվում է․

«Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր արձագանքել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի հայտարարությանը այն մասին, որ մարզերում «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին»:

Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ, պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ: Ավելին, արդեն հանդես կգար հայտարարությամբ, թե ընդդիմադիր ուժերի «իշխանական աջակիցների» կողմից պաստառների վնասման, առանց հիմքի իրավապահների ճնշումների քանի դեպքերով ինչ գործողություն են կատարվել:

Փոխարենը կրկին ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս ժամանակավոր իշխանությունը օգտագործում է հնարավոր բոլոր վարչական լծակները և ռեսուրսները քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար, իսկ դատախազությունը պատկերացնում է, որ «Հայաստան» դաշինքը պետք է ստանձնի դատախազության և քննչական մարմինների գործառույթները:

Հիշեցնեմ իբր անկախ և լիրիկական հայտարարություններ անող գլխավոր դատախազությանը, որ հենց իրենք այս երեք տարվա ընթացքում բացառապես քաղաքական հետապնդումների գործիքի են վերածվել, ում նույնիսկ հրապարակավ նախկին վարչապետը հանձնարարականներ է տալիս ու ստանում կատարողական: Հենց նույն դատախազությանը, հիշեցնենք, որ ակնհայտ ապացույցների պայմաններում՝ քննիչների որոշումներ խմբագրող վարչապետի օգնականները վերածվում են բարի կամքի դրսևորողների, իսկ Հայաստանի պետական սահմանը հատողները ոչ մի հարկադրանքի միջոցի չեն ենթարկվում:

Այս շարքը հիմա չեմ ուզում շարունակել և հիշեցնել նույնիսկ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումները, որոնք դատարաններն են արդեն հաստատել, այլ պարզապես շատ հստակ հորդորում եմ՝ մնալ իրավական տիրությում և չշեղվել իրենց պարտականությունների կատարումից, հենց այս լարված և կարևոր փուլում անհապաղ կատարել իրենց գործառույթները՝ կանխելով հակաիրավական, իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառումները և իրավապահների ոչ պատշաճ վարքագիծը»:

  • Կիսվել: