շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է սփյուռքահայ գործիչ Մայք Սարյանի կողմից պաշտպանության և առողջապահության նախարարների հասցեին հնչեցված մեղադրանքները

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է սփյուռքահայ գործիչ Մայք Սարյանի կողմից պաշտպանության և առողջապահության նախարարների հասցեին հնչեցված մեղադրանքները

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է սփյուռքահայ գործիչ Մայք Սարյանի երեկ հնչեցրած մեղադրանքը առ այն, որ «Պաշտպանության նախարարը 700 հազար դոլլարով արտերկրում վաճառել է իր կողմից բանակին և առողջապահական ոլորտին նվիրաբերած բժշկական սարքավորումը»։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ երեկ սփյուռքահայ գործիչ Մայք Սարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:

Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»։

  • Կիսվել: