չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գլաձոր համայնքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր

Գլաձոր համայնքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր

Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գլաձոր խոշորացված համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում կիրականացվի առաջնային լուծում պահանջող 3 ծրագիր:
 
Համայնքի Գետափ բնակավայրում կկատարվի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, կիրականացվի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացումը, իսկ Գլաձոր բնակավայրում ՝ 11-րդ փողոցի, թիվ 9 հասցեում գտնվող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում:

  • Կիսվել: