ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղրղըզստանում առաջարկել են մեկ դեսպան նշանակել Հայաստանում և Ադրբեջանում

Ղրղըզստանում առաջարկել են մեկ դեսպան նշանակել Հայաստանում և Ադրբեջանում

Հայաստանում Ղրղըզստանի դեսպանին պետք է նշանակել նաեւ Ադրբեջանում դեսպան` փոխանակ Հայաստանում եւ Ռուսաստանում մեկ դեսպան նշանակելու: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանրապետության խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Թազաբեկ Իկրամովը՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերով նիստի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Ղրղըզստանը:

Փոխարտգործնախարար Նուրան Նիյազալիեւն էլ ասել է. ՛՛Կովկասում մենք ունենք դեսպանատուն Ադրբեջանում, որը գտնվում է Բաքվում: Սակայն Բաքվից Հայաստանում գործելու հնարավորություն չկա, քանի որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի հետ հաստատված հարաբերությունները, չի համաձայնի դրան: Հայկական կողմը նշել է, որ մենք կարող ենք շարունակել համագործակցությունը Ռուսաստանից՛՛:

Կայքը նշում է, որ ԱԳՆ-ի առաջարկն արժանացել է հավանության:

 

  • Կիսվել: