չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ղազինյանը կոչ է արել հարգանք ցուցաբերել ադրբեջանցի՞ պատգամավորների հանդեպ

Ղազինյանը կոչ է արել հարգանք ցուցաբերել ադրբեջանցի՞ պատգամավորների հանդեպ

Մենք պետք է հարգանք ցուցաբերենք Հայաստան եկած բոլոր մարդկանց հանդեպ։ Այս մասին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների Երեւան գալու դեմ փետրվարի 22-ի բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա իր ասածը պարզաբանեց նրանով, որ խորհրդարանական վեհաժողովի նիստին ադրբեջանցիներից բացի մասնակցում են նաեւ այլ երկրների պատգամավորներ։

Ընդվզողների պահանջները Ղազինյանը համարում է հասկանալի, բայց դրանք, ըստ նրա, հասցեագրված են ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանություններին։ «Բոլոր հարցերը, որոնց մասին խոսում են բողոքողները, մենք բարձրացրել ենք։ Այդ հարցերը կլուծվեն, երբ տեղի ունենա իշխանափոխություն»,- հավաստիացրեց պատգամավորը։

  • Կիսվել: