շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունվարին Արմենը պնդում էր, որ պետք է դուրս գալ ԱԺ-ից. ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր․ Ղազինյան

Հունվարին Արմենը պնդում էր, որ պետք է դուրս գալ ԱԺ-ից. ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր․ Ղազինյան

Հունվարին Արմենն ինձ համոզում էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է, լեգիտիմ չէ, չի արտացոլում մեր ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը․

«Նա պնդում էր, որ այնտեղ անելիք չունենք, պետք է դուրս գալ այնտեղից, ձևավորել նոր, կենսունակ և հզոր արտախորհրդարանական ուժ, պրոֆեսիոնալ քաղաքական թիմ, մշակել նոր ու մրցունակ քաղաքական առաջարկ և գնալ վճռական գործողությունների:

Նա վստահ էր, որ մեր ժողովուրդը սպասում է դրան, կմիանա, կաջակցի ու մենք կկարողանանք վերջ տալ այս դավաճանությանը, թրքասիրությանը, բանսարկությանն ու ստախոսությանը:

Ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր...»:

  • Կիսվել: