Ղազախստանում կիրառվել են մայդանային տեխնոլոգիաներ․ Պուտին
Ղազախստանում կիրառվել են մայդանային տեխնոլոգիաներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ակտիվորեն օգտագործվում էին մայդանային տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող գրոհայինների խմբեր, որոնք պատրաստվել են արտերկրի ահաբեկչական ճամբարներում», - ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում։
Պուտինը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ երկրները թույլ չեն տա ուժային իշխանափոխություն իրենց տարածքում։
«ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի», - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը:



