շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունը կավարտվի մոտ ապագայում. Տոկաև

Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունը կավարտվի մոտ ապագայում. Տոկաև

Հակաահաբեկչական արշավը և Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը շուտով կավարտվի, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Առաջիկայում կավարտվի լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը և դրանով կավարտվի ՀԱՊԿ կոնտինգենտի հաջող և արդյունավետ առաքելությունը», - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է նա։

Հիշեցնենք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - նշել էր Փաշինյանը:

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար էր նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

  • Կիսվել: