ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրություններում

Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրություններում

Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցությունը հաղթել է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին, հավաքելով ձայների 71,09 տոկոսը:

 Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Պետրովը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները:
 
«Ձայների բաշխումը հետեւյալն Է. «Նուր Օթան» կուսակցություն - 5 միլիոն 148 հազար 74 ձայն կամ 71,09 տոկոսը»,- ասել Է Պետրովը: Նա նշել է, որ քվեարկության արդյունքներով երեք կուսակցություններ՝ «Նուր Օթանը», «Աք ժոլը» («Լուսավոր ուղի») եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (ՂԺԿ), անցնում են խորհրդարան: «Այսպիսով, յոթտոկոսանոց արգելքը հաղթահարել են երեք քաղաքական կուսակցություններ՝ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը, «Նուր Օթան» կուսակցությունը, Ղազախստանի «Աք ժոլ» դեմոկրատական կուսակցությունը: Հիշյալ կուսակցությունները թուլատրված են մանդատների բաշխմանը»,- նշել է Պետրովը: Քվեարկության արդունքներով ՂԺԿ-ն հավաքել է ձայների 9,10 տոկոսը, «Աք ժոլը»՝ 10,95 տոկոսը: Ընտրություններին մասնակցած եւս երկու կուսակցություններ հավաքել են 7 տոկոսից պակաս ձայներ:
 
«Աուիլ» («Գյուղ») ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 5,29 տոկոսը, «Ադալ» («Ազնվություն») կուսակցության օգտին՝ 3,57տոկոսը: Հունվարի 10-ին Ղազախստանում կայացան Մաժիլիսի պատգամավորների ընտրություններ, որոնք ընտրվում են կուսակցական ցուցակներով: Մաժիլիսի կազմի մեջ են մտնում 107 պատգամավորներ, նրանցից 98-ը ընտրվում է կուսակցական ցուցակներով ուղղակի գաղտնի քվեարկությամբ: Մնացած ինը խորհրդարանականներին, օրենքին համապատասխան, հունվարի 11-ին ընտրել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան, որն զբաղվում է միջԷթնիկական հարաբերությունների ոլորտում ազգային քաղաքականության իրականացմամբ: Այժմ կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն տվյալներ իրենց միավորումներից պատգամավորական մանդատների բաշխման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: