Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ
Ղազախստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հաստատման կապակցությամբ։
Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ։
Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն և տևական խաղաղություն»: