հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անվտանգության երաշխիք են․ Պուտին

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անվտանգության երաշխիք են․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործում որպես խաղաղապահներ հանդես եկած ռուս զինծառայողներին անվանել է երբեմնի վիճելի տարածքում անվտանգության երաշխիք:

Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ նրանցից յուրաքանչյուրը, ով այս պահին այնտեղ հետեւում է կարգուկանոնի պահպանմանը, ամեն օր դրա համար վտանգում է կյանքը:

"Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղում բարդագույն առաքելության իրականացմանը։ Նրանց ներկայությունը դարձել է մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման երաշխիքը։ Նրանք շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման եւ փախստականներին օգնելու, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար", - ասել Է նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: