ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ․ Փաշինյան

Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ․ Փաշինյան

Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ: Այս մասին Նորք-Մարաշի ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երբ համանախագահության շրջանակներում բանակցությունները լիարժեք վերականգնվում են, և սահմանների ճշգրտման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած բանաձևը գործարկվում է, դա, ըստ էության, դառնում է շատ կարևոր մի քայլ մեր ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումների մեջ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունը: Մեզ պետք է իսկապես դարաշրջան, որտեղ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում կկարողանա հնարավորություն ունենալ խաղաղ զարգացման իր գործերով զբաղվել:

Ուզում եմ ընդգծել, որ անվտանգային համակարգի վերաբերյալ մեր պատկերացումները մենք արդեն հայտարարել ենք: Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք Միացյալ զորախմբի և Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մասնակցում ենք, և դա այսպես էլ պիտի շարունակի լինել: Մենք պիտի համագործակցենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, պետք է համագործակցենք տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում նաև Վրաստանի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երկարաժամկետ կայուն խաղաղություն տարածաշրջանի համար: Երբ ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան հայ ժողովրդի համար, նկատի ունենք ընդհանրապես տարածաշրջանի համար, որովհետև այս համատեքստում տարածաշրջանը հնարավոր չէ առանձնացնել»,- նշեց Փաշինյանը:

Խաղաղ զարգացման դարաշրջանի պատկերացումներին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջնայինը կրթությունն է: 

  • Կիսվել: